Թվային մարքեթինգ՝ քայլ առ քայլ
Սկսնակների գործնական դասընթաց՝ կայքից ու բիզնես էլ․ փոստից մինչև կոնտենտ, գովազդ և արդյունքների չափում։

47 կարճ տեքստային դաս և գործնական առաջադրանքներ։ Վիդեոները կավելացվեն հաջորդ փուլում։
Ի՞նչ ես սովորելու
Կայք և դոմեյն․ .am դոմեյնի գնում, DNS, էջերի կառուցվածք, կայքի պատրաստում և դոմեյնի միացում։
Բիզնես էլ․ փոստ և հայտեր․ Google Workspace, մեյլինգ հարթակ, ֆորմ և ավտոմատ հաստատման նամակ։
Չափում և SEO․ Google Analytics 4, կարևոր գործողություններ, UTM, բանալի բառեր և Search Console։
Սոցցանցեր և գովազդ․ Facebook/Instagram հաշիվներ, Meta Pixel, գովազդի պատրաստում, Google Ads և ռեմարքեթինգ։
Կոնտենտ և աճ․ բովանդակության պլան, գրառումներ, կարճ տեսանյութի սցենար, CRM, A/B փորձարկում և հաշվետվություն։
Ինչպե՞ս սկսել
1. Գրանցվիր։ Սեղմիր «Գրանցվել դասընթացին» և ստեղծիր սովորողի հաշիվ։
2. Սպասիր հաստատմանը։ Մասնակցության հայտերը հաստատվում են ձեռքով։
3. Բացիր դասընթացը։ Հաստատումից հետո սեղմիր «Մուտք գործել», կարդա դասերը և կատարիր առաջադրանքները քո բիզնեսի օրինակով։
Հիմա հասանելի են բոլոր 47 տեքստային դասերը։ Վիդեոդասերը կավելացվեն հաջորդ փուլում։ Tilda-ն, Google Workspace-ը և մյուս ծառայությունները ուսուցման օրինակներ են․ կարող ես կիրառել նաև այլ համապատասխան գործիքներ։